Մխիթարյանը մկանային զանգված է հավաքել, ինչը տպավորել է Մոուրինյուին (լուսանկարներ)


12:36 , 6 դեկտեմբեր, 2016

Armsport.am-ը գրում է.

Բրիտանական «The Sun»-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի վստահությանը արժանացել է հավելյալ մարզումների շնորհիվ:

Աղբյուրի փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստը 2,7 կգ մկանային զանգված է հավաքել Պրեմիեր լիգային «համապատասխանելու» համար:

«The Sun»-ը գրում է, որ Մխիթարյանը տպավորել է Մոուրինյուին իր աշխատանքով և հանգստյան օրերից հրաժարվելով: