Պուտինը ստորագրել է Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության նոր ռազմավարությունը


12:12 , 6 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրի տեղեկատվական անվտանգության ռազմավարությունը:

 Նախորդ ռազմավարությունը, որն ընդունվել էր 2000 թվականին, ճանաչվել է ուժը կորցրած: Նոր փաստաթղթում մասնավորապես խոսվում է արտասահմանյան «տեղեկատվական-հոգեբանական» ազդեցությանը դիմակայելու մասին: Այս մասին գրում է «BBC»-ի ռուսական գործակալությունը: 

Տեղեկատվական անվտանգության դոկտրինում միաժամանակ նշվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառելիությունը, ինչպես նաև, որ մի շարք երկրներ այդ տեխնոլոգիաները կիրառում են ռազմական նպատակներով:

Այս ռազմավարության համաձայն՝ կազմակերպությունները, որոնք Ռուսաստանի պետական մարմինների, գիտական կազմակերպությունների և ռազմաարդյունաբերական-պաշտպանական կոմպլեկսների նկատմամբ իրականացնում են «տեխնիկական հետախուզություն», ակտիվացրել են իրենց գործունեությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ