11:20 , 6 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բեռլինում հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպ քաղաքի գրավումը վերջ չի դնի երկրում պատերազմին. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Բոլորն ասում են, որ Սիրիայում ռազմական լուծում չի կարող լինել, և դա այդպես է: Նույնիսկ եթե Հալեպը գրավեն, դա վերջ չի դնի պատերազմին: Եվ, ի վերջո, Ռուսաստանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, իրանցիներն ու մյուսները ստիպված են հասկանալ, որ գոյություն ունեն նաև այլ մոլեռանդ շարժումներ և շահեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի վերջ դրվի հակամարտությանը»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Քերրին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, անկասկած, ձգտում է հասնել Սիրիայում պատերազմի ավարտին, քանի որ հասկանում է, որ «չկա ռազմական լուծում, և որ Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում սարսափելի արյունահեղության արձագանքները դեռ տասնամյակներ շարունակ կզգացվեն»: