11:12 , 6 դեկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
«Պորտուի» հարձակվող Անդրե Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Լիվերպուլի», «Արսենալի» ու մանչեսթերյան ակումբների ներկայացուցիչները հետևել են Պորտուգալիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին «Բրագայի» հետ շաբաթօրյա խաղում, որը «Պորտուն» իր օգտին է գրանցել 1։0 հաշվով։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Անդրե Սիլվան հայտնվել է նաև «Սաութհեմպտոնի» ու «Նյուքասլի» տեսադաշտում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ