10:00 , 6 դեկտեմբեր, 2016
«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը շարունակում Է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, ու չի բացառվում՝ կանգնի փակման վտանգի առջև։ «Ժողովուրդ»–ը գրել Էր, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները աշխատավարձը չստանալու համար դիմել են դատարան։ 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը։ Եվ հիմա, պարզվում է, բժշկական կենտրոնն է ընկել դատարանի դռները և պահանջում Է հետ ստանալ իր գումարները։ 2016 թվականի նոյեմբերի 8-ին ԲԿ-ն դիմել Է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և քաղաքացի Մամիկոն Համբարձումյանից պահանջում Է իր՝ շուրջ 2 միլիոն դրամը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։