ՀՀԿ-ական պաշտոնյաները անտրամադիր դուրս եկան ՀՀԿ նիստից (Video)


12:35 , 1 մարտ, 2013

Երեկ կայացած ՀՀԿ նիստից հետո լրագրողները փորձել են հարցուփորձ անել մարզպետերին և այլ կարկառուն հանրապետականների, թե ի՞նչ հարցեր էին քննարկվում նիստում, բարկացա՞ծ էր արդյոք նախագահը, դրվե՞լ են արդյոք պաշտոնանակության հարցեր, կլինե՞ն արդյոք հրաժարականներ։
Ոչ մի պաշտոնյա այդպես էլ կոնկրետ պատասխաններ չտվեց, ու այնպիսի տպավորություն է, որ կար շատ չոր ցուցում, որպեսզի հանկարծ չհամարձակվեն ինչ-որ բան խոսել փակ դռների այն կողմում տեղի ունեցածից։ 
Միայն կարելի է արձանագրել, որ պաշտոնյաներից ոմանք շատ անտրամադիր էին, ոմանք զվարթ էին, ոմանք էլ՝ մտահոգ։