05:48 , 6 դեկտեմբեր, 2016
Operativ.am-ը գրում է.
Քենիայում հոգեբուժարանից ավելի քան 100 հիվանդ է փախել` օգտվելով բողոքի ակցիային մասնակցող բժիշկների բացակայությունից։ Այս մասին գրում է Франс Пресс-ը:
Նշվում է, որ ոստիկանությանը հաջողվել է բռնել մի քանի տասնյակ հիվանդի:
Համացանցում անգամ տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ հիվանդները փախուստի են դիմում՝ ցատկելով հիվանդանոցի պատի վրայից։
Բողոքի ակցիան սկսվել է՝ ընդդեմ ցածր աշխատավարձերի:
Ակցիային մասնակցել է մոտ 5 հազար մարդ։