Ես ցանկանում եմ հաջող ավարտել իմ կարիերան. Պուտին


05:28 , 6 դեկտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Չելյաբինսկի աշխատակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին: Այս մասին գրում է TACC-ը:

Նախագահին մասնավորապես հարց է հղվել անձնական կյանքի մասին, թե երբ է նախագահը հասցնում ժամանակ գտնել անձնական կյանքի համար: Վերջինս պատասխանելով հարցին նշել է. «Ես առաջնորդվում եմ որոշ սկզբունքներով և դրանից մեկը հետևյալն է՝ «Որքան շատ գործ ես անում, այնքան շատ բան ես հասցնում»:

Նախագահը նաև ասել, որ անձնական կյանքով պետք է զբաղվեն բոլորը:

Աշխատակիցներից մեկը նշել է, որ երազանք ունի 5 տարում լավ կարիերա ստեղծել, ուստի հետաքրքրվել է նախագահից՝ վերջինիս նպատակների մասին: Ի պատասխան, Պուտինը ժպիտով պատասխանել է. «Ես ցանկանում եմ հաջող ավարտել իմ կարիերան»: