Բոբ Դիլանը Նոբելյան կոմիտե է ուղարկել իր ճառի տեքստը


04:17 , 6 դեկտեմբեր, 2016

Image resultLurer.com-ը գրում է.

Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը Շվեդիայի ակադեմիա է ուղարկել իր նոբելյան ճառի տեքստը: Այս մասին հաղորդվում է մրցանակի Twitter-հաշվում:

Ճառը կընթերցվի դեկտեմբերի 10-ին կայանալիք նոբելյան ճաշկերույթի ժամանակ: Դիլանն անձամբ ներկա կլինի արդյոք, չի հաղորդվում:

Կոմիտեում նաեւ հայտարարել են, որ մրցանակաբաշխության արարողությանը ելույթ կունենա ամերիկացի երգչուիի եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթը: Նա կկատարի Բոբ Դիլանի A Hard Rain՛s A-Gonna Fall երգը:

Նոյեմբերի 16-ին երաժիշտը Շվեդիայի ակադեմիային հայտնել էր, որ չի կարողանա ժամանել գրականության գծով Նոբելյան մրցանակի հանձնմանը՝ վկայակոչելով զբաղվածությունը եւ այլ պարտավորություններ, որոնց շուրջը համաձայնություն է ձեռք բերվել դեռ մինչեւ դափնեկիրների անունների հայտարարումը: Դիլանն ըստ որում ափսոսանք է հայտնել եւ ընդգծել, որ պարգեւն ընդունելը պատիվ է իր համար:

Հոկտեմբերի 13-ին Շվեդիայի ակադեմիան Դիլանին Նոբելյան մրցանակ է շնորհել գրականության բնագավառում: