Դուբայում ստեղծված ծաղիկների ինստալացիան տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում


01:18 , 6 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Դուբայում ստեղծվել է ծաղիկների աշխարհում ամենաընդգրկուն ինստալացիան, որը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին հայտնել է Էմիրություն քաղաքի Dubai Media Office մամուլի կենտրոնը:

Dubai Miracle Garden զբոսայգին ստացել է ռեկորդի սահմանման հավաստագիր, որը գրանցվել է Գինեսի գրքում: A380 մարդատար ինքնաթիռի ինստալացիայի վրա 180 օրվա ընթացքում աշխատել է ավելի քան 200 մարդ:

«Ինքնաթիռի» բարձրությունը 24 մետր է, դրա կարկասին շարված են շուրջ 90 տոննա ծաղիկ եւ բույս, որոնք աճեցվել են այդ զբոսայգում: Ընդամենը կառուցվածքում օգտագործվել է շուրջ 600 հազար ծաղիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: