Այս կինը մահացել է 300 տարի առաջ. պարզվեց, որ նրա և որդու մարմինը բազմաթիվ գաղտնիքներ էր թաքցնում իր մեջ (video)


01:45 , 6 դեկտեմբեր, 2016

1994թ. հնագետները հիանալի բացահայտում արեցին: Հունգարական եկեղեցիներից մեկի դամբարաններից մեկում նրանք հայտնաբերեցին մոտ 250 մումիա: Հիանալի պահպանված մարմինները ավելի քան 3 դար մնացել էին գետնի տակ: Ամենայն հավանականությամբ այդ բոլոր մարդիկ զոհ էին գնացել տուբերկուլյոզին:

Սակայն բոլորովին վերջերս խորհրդավոր մեռյալները գրավեցին գիտնականների ուշադրությունը: Իրենց հուզող հարցերի պատասխանները գտնելու և տուբերկուլյոզը վերջանականապես բուժելու նպատակով նրանք որոշեցին անալիզի ենթարկել 38-ամյա Վերոնիկա Սկրիպեցի ու նրա 1 տարեկան որդու՝ Յոհանի մարմինները:

Մոր ու որդու անկենդան մարմիններին նայելն այսօր էլ սարսափելի է՝ նրանց մահից 300 տարի անց:

Տուբերկուլյոզը սարսափելի սպառնալիք է: Հուսանք՝ ստացված անալիզներից հետո այն կհաջողվի կասեցնել: