Նախընտրական փուլը խանգարում է տնտեսության ակտիվությանը. Կարեն Կարապետյան


22:18 , 5 դեկտեմբեր, 2016

Armenpress.am-ը գրում է.

Նախընտրական փուլը խանգարում է տնտեսության ակտիվությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, նման հայտարարությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` հավելելով, որ ոմանք ընտրություններով պայմանվորում են նույնիսկ գույքի ձեռքբերումը:

Կառավարության ղեկավարը շեշտել է արդար միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, որպեսզի «բիզնեսը հասկանա, որ իր համար զարգացումներ չեն լինի, խոչընդոտներ չեն առաջանա»:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև վերջերս ընդունված Հարկային օրենսգրքին և նշել, որ որոշ գործարարների շրջանում այն դժգոհություններ է առաջացրել: