18:38 , 5 դեկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
«Ասադի զորքերը ﬔծ առաջխաղացում ունեն, դրանում ﬔծապես նպաստում են ռուսական ավիացիոն ուժերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորավանք» գիտակրթական հիﬓադրաﬕ ղեկավար Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ արևելյան Հալեպի մոտ 50 տոկոսը գտնվում է Ասադի վերահսկողության տակ, ինչը խոշոր հաղթանակ է. «Չեմ կասկածում, որ կառավարական ուժերը ﬕնչև վերջ գրավելու են Հալեպի արևելյան հատվածը: Վերջին շրջանում էլ նկատվում է ծայրահեղականների փախուստ, որոշները հանձնվում են: Սա հույսեր է ներշնչում, որ իրավիճակը փոքր-ինչ կշտկվի»:
Գագիկ Հարությունյանը, որ մի կողﬕց սիրիական բանակը հաջողություն է գրանցում, մյուս կողﬕց Հալեպում թուրքական զինուժն է ակտիվացել. «Դա ﬕջազգային իրավունքի խախտում է, քանի որ այդ իրավունքի տեսանկյունից այնտեղ գտնվելու համար Բաշար ալ Ասադի համաձայնություն է տվել ﬕայն Իրանին ու Ռուսաստանին: Իսկ Թուրքիայի ակտիվությունը բացատրվում է նրանով, որ նա փորձում է օգուտներ քաղել և իր բաժինը վերցնել Սիրիայից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ