Բուդապեշտի մետրոյում միմյանց է բախվել երկու գնացք


18:04 , 5 դեկտեմբեր, 2016

Բուդապեշտի մետրոյում միմյանց է բախվել երկու գնացքAysor.am-ը գրում է.

Երկու գնացք է երկուշաբթի բախվել Հունգարիայի մայրաքաղաքի մետրոյի M-2 «կարմիր» ճյուղում, ինչի հետևանքով տուժել է տասը մարդ:  Ինչպես հայտնում է ТАСС-ն, այդ մասին հայտնել են Բուդապեշտի արտակարգ իրավիճակների վարչությունում:

Գնացքներից մեկը հասել է թունելում առջևից ընթացող շարժակազմին և հարվածել դրա վերջին վագոնին: Ինը մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նշում է ՄՏԻ գործակալությունը:

Տուժածներից մեկին բուժօգնություն են ցուցաբերել տեղում: Հատուկ ծառայությունները պարզում են՝ ինչն է դարձել միջադեպի պատճառը: Մետրոյի «կարմիր» ճյուղում գնացքների երթևեկությունը դադարեցված է: Մետրոյի ուղևորների համար կազմակերպվել է լրացուցիչ ավտոբուսային երթուղի: