Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ն միայնակ չի կարող խախտել միջուկային համաձայնությունը


17:32 , 5 դեկտեմբեր, 2016

Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ն միայնակ չի կարող խախտել միջուկային համաձայնությունըAysor.am-ը գրում է.

ԱՄՆ-ն միայնակ չի կարող խախտել միջուկային համաձայնությունը, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով միջուկային համաձայնության կատարման հարցում Միացյալ Նահանգների ստանձնած պարտավորություններին, մասնավորապես ասել է. «Միջուկային համաձայնությունը միջազգային ամուր հենարան ունի և այդքան հեշտ չէ այն խախտել: Հուսով ենք, որ միջուկային համաձայնության շուրջ քննարկումները կընթանան ի շահ միջազգային հանրության»:

Բահրամ Ղասեմին, անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկարացնելու Կոնգրեսի որոշմանը, ասել է. «Ինչպես կվարվի ԱՄՆ նոր իշխանությունը, չեմ կարող կանխատեսել, սակայն իմ կարծիքով Օբաման համաձայն իր ստանձնած պարտավորության, պետք է այդ օրինագծի վրա վետո դներ»:

Օրերս ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին բանաձևը: