Պուտինը կընդունի Թուրքիայի վարչապետին


16:58 , 5 դեկտեմբեր, 2016

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կընդունի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը նախատեսում են քննարկել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումն առևտրա-տնտեսական ոլորտում, այդ թվում՝ համատեղ կարևոր նախագծերի իրականացումը։