16:45 , 5 դեկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բեկումնային առաջարկ է արել Հալեպի հարցով: Ըստ նրա` Քերին խոսել է քաղաքից գրոհայինների դուրս գալու վերջնական երթուղիների և ժամկետների մասին. հայտնում է РИА Новости-ն:
«Ներկայումս ԱՄՆ-ի առաջարկով Ժնևում սկսվում է արևելյան Հալեպի հարցով ռուս եւ ամերիկացի փորձագետների աշխատանքը»,– ասել է Լավրովը:
Նրա խոսքով` այդ աշխատանքի նպատակն է բոլոր գրոհայիններին քաղաքի արևելյան մասից ամբողջովին դուրս հանել։