Էդ. Շարմազնովը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

16:29 , 5 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Ամեն ինչ փոփոխվում է, ամեն ինչ հոսում է: Ավելացնելու բան չունեմ,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:

Դիտարկմանը՝  «նա վերադառնում է քաղաքականություն որպես քաղաքական գործիչ, ինչը դուք չարիք էիք բնորոշել, շարունակո՞ւմ եք  մնալ ձեր այդ դիրքորոշմանը, թե դրանում փոփոխություններ են եղել», նա նշեց. «Կոնկրետ ես, իմ կուսակցության նախագահը  գնահատական ենք տվել  երևույթներին, ոչ թե անձին: Մնում ենք մեր կարծիքին՝ բոլոր վատ երևույթները  մենք մերժում ենք, բոլոր դրական երևույթները, այն կարծիքները, որ կան քաղաքական մշակույթի հետ կապված, ընդունում ենք: Երբեք անձերին չենք պիտակավորել,  խոսել ենք երևույթների մասին: Մեկ անգամ ձեզ բարեկամական հորդորել եմ, հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ՝ շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ։ Կգան ընտրություններ, կտեսնեք։ Իր իրավունքն է՝ կգա, թե չի գա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ