16:14 , 5 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Դեկտեմբերի 9-ից 18-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում անցկացվելու է շախմատի 8-րդ London Chess Classic գերմրցաշարը, որին մասնակցելու կազմակերպիչները հրավիրում են ժամանակակից շախմատի տասը ուժեղագույն գրոսմայստերների:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրավեր ստացած շախմատիստների շարքում է: Լոնդոնում նրա մրցակիցները լինելու են Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն եւ Մայքլ Ադամսը:
Մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 1-10-ը: