Շավքաթ Միրզիեևը ընտրվել է Ուզբեկստանի նախագահ


15:52 , 5 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Շավքաթ Միրզիեևը հավաքել է  88.61 տոկոս ձայն՝ հաղթելով այդ երկրում տեղի ունեցած նախագահի ընտրություններում: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզա-Ուլուգբեկ Աբդուսալոմովը:

 «РИА Новости» գործակալությունը գրում է, որ  Միրզիեևի օգտին քվեարկել է 15 մլն  900 հազար ընտրող, ինչը կազմում է ընտրողների 88.61 տոկոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ