Տյումենում ավտոբուսի վթարի հետևանքով 10 երեխա է զոհվել


15:09 , 5 դեկտեմբեր, 2016

1482847461Araratnews.am-ը գրում է.

Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգում ավտոբուսի և երկու թեթև մարդատար ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ 10 երեխա. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրին:

Ավտոբուսում գտնվել է սպորտային մարմնամարզության երեխաների թիմը, որոնք վերադառնալիս են եղել մրցաշարից: Խանտի Մանսիյսկում դեկտեմբերի 5-ը հայտարարվել է սգո օր:

ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության Ուրալի տարածաշրջանային կենտրոնի տեղեկատվությամբ՝ 34 հոսպիտալացվածներից 27-ը երեխաներ են: