Օբամեյանգը չի բացառել «Բորուսիայից» հեռանալու տարբերակը


13:54 , 5 դեկտեմբեր, 2016

Օբամեյանգը չի բացառել «Բորուսիայից» հեռանալու տարբերակըAysor.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խոստովանել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել կարիերայի շարունակության հարցում։

«Չգիտեմ՝ կմնա՞մ «Բորուսիայում», թե ոչ։ Հիմա միայն ֆուտբոլի մասին եմ մտածում։ Ցանկանում եմ իմ լավագույն խաղը ցուցադրել և տիտղոսներ նվաճել։ Այլ բաների մասին չեմ մտածում։

Նախորդ մրցաշրջանում մինչև Սուրբ Ծնունդ 18 գոլ էի խփել։ Հույս ունեմ՝ այս անգամ ավելիին կհասնեմ, բայց նաև մտածում եմ մրցաշրջանի երկրորդ հատվածում հաջող խաղալու մասին», - ասել է Օբամեյանգն, ում խոսքերն է մեջբերում FourFourTwo-ից։

Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն արդեն 15 գոլ խփել է Բունդեսլիգայում, 3 անգամ էլ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում։