«Բենեֆիս»-ում այս շաբաթ Էմմին էր


12:45 , 5 դեկտեմբեր, 2016

«Բենեֆիս» հաղորդաշարը Հայաստանի ամենահայտնի կատարողների, նրանց լավագույն երգերի, անցած ստեղծագործական ճանապարհի ու կյանքի հետաքրքիր դրվագների մասին է: «Բենեֆիս»-ում այս շաբաթ Էմմին էր։

Իր բոհեմական մանկության, առաջին քայլերի, «Հայեր» խմբի, մրցութային հաջողությունների ու պարտությունների մասին է պատմել Էմմին: Իսկ ամենակարևորը` երգչուհին խոսել է մեծ երջանկության, սիրո և որդու մասին: Անկեղծ զրույցները ուղեկցվել են երգչուհու երգացանկի սիրված երգերով:

Լուսանկարներն՝ Առաջին ալիքի