Պակիստանի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով կա 11 զոհ


11:20 , 5 դեկտեմբեր, 2016

eight_col_RegentAraratnews.am-ը գրում է.

Առնվազն 11 մարդ է զոհվել Պակիստանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով տեղական Dawn թերթին:

Վիրավորների թիվը հասնում է 30-ի: Ըստ աղբյուրի՝ հրդեհը տեղի է ունեցել Կարաչի քաղաքում գտնվող Regent Plaza հյուրանոցում: Կրակը բռնկվել է խոհանցում, որը գտնվել է առաջին հարկում, հետո այն տարածվել է մինչև 7-րդ հարկ: Փրկվելու համար մարդիկ պարզապես ցած են նետվել իրենց համարների պատուհաններից: