Նավթի համաշխարհային գները նվազում են


10:40 , 5 դեկտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:

Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0.70%-ով՝ հասնելով մեկ բարելը 51.32 դոլարի:

Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.70%-ով եւ կազմել 54.09 դոլար՝ մեկ բարելի դիմաց: