ԱՄՆ-ն Ուկրաինայի պաշտպանությանը 350 միլիոն դոլար է տրամադրելու


05:26 , 5 դեկտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Ուկրաինայի պաշտպանությանը 350 միլիոն դոլար է տրամադրել: Դեկտեմբերի 5-ին՝ վաղը, օրենքի նախագիծը կուղարկվի ԱՄՆ-ի Սենատ: Ինչպես սպասում է, Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը այն կհաստատի, որից հետո փաստաթուղթը կուղարկվի Բարաք Օբամային՝ ստորագրելու համար: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը՝ հղում տալով Lb.ua-ին:

Ընդհանուր հաշվով սենատոր Ջոն Մաքքեյնի օրենքի նախագիծը ենթադրում է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությանը 618.7 միլիարդ դոլարի հատկացում: Նախատեսվում է նաև 6 տարվա ընթացքում ամենամեծ գումարային ապահովում ամերիկացի զինվորականներին:

Ուկրաինայի ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Պենտագոնում իրենց գործընկերների հետ շփումների ժամանակ իրենց երկրի համար «նվազագույն» գումար համարել են 1 միլիարդ դոլարը տարեկան: