Մխիթարյանն արժանի է խաղալ մեկնարկից. Manchester Evening News


20:45 , 4 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Manchester Evening News-ի փորձագետները առաջարկել են «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն» խաղի մեկնարկային կազմերի 4 տարբերակ:

Բոլոր տարբերակներում էլ ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը արժանի է դաշտ դուրս գալ առաջին րոպեներից:
Պարբերականի լրագրողների կարծիքով՝ վերջին երկու խաղերում Մխիթարյանը Մոուրինիոյին ապացուցեց, որ հիանալի է խաղում և կարող է օգնել թիմին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան