20:15 , 4 դեկտեմբեր, 2016
Դեկտեմբերի 4-ին նշվում է հետաքրքիր և առանձնահատուկ տոն՝ Ձմեռ պապին նամակներ գրելու և նվերների պատվերի օրը: Այսօր աշխարհի շատ երկրներում բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ երեխաները և նրանց ծնողները կարող են նամակներ ուղարկել հրաշագործին։
Ինչպես հաստատում են հոգեբանները՝ որքան երկար ժամանակ երեխան հավատա Ձմեռ պապին, այնքան ավելի լավ, քանի որ ենթագիտակցությունում ձևավորվում է կոշտ վստահություն՝ հրաշքներ հնարավոր են։ Չափահաս տարիքում հրաշքին հավատալը մարդու հոգեկան առողջության ամենակարևոր պաշտպանական մեխանիզմներից մեկն է։