20:00 , 4 դեկտեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Իրանի խորհրդարանն օրենք է ընդունել լայն սպառման ամերիկյան ապրանքների ներկրումն արգելելու մասին: Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ դա համարժեք պատասխան է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման:
Հաղորդագրության համաձայն՝ իրանցի պատգամավորները միաձայն աջակցել են օրինագծին՝ «հաշվի առնելով Իրանի նկատմամբ մշտական թշնամանքը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից իրանական միջուկային համաձայնագրով ԱՄՆ ստանձնած պարտավորությունների անտեսումը»: