Լեոն պատմում է` Անիի շինությունները քանդվել են ոչ այնքան բնական, որքան մարդկանց թալանի պատճառով


18:38 , 4 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу Անի1903թ. ամռանը Լեոն այցելում է Անի, հետո գրում հուշեր, որոնցից հատվածներ տպագրվում են Սովետական գրականություն ամսագրում, հետո՝ 40-ական թվականներին, առանձին գրքով, բայց զգալի կրճատումներով։ Ամբողջությամբ հուշագրությունը լույս է տեսնում 1963թ.։

Լեոն պատմում է, որ Անիի պարիսպները, եկեղեցիներն ու շինությունները քանդվել են ոչ այնքան բնական, որքան մարդկանց թալանի պատճառով։ Անիի պարիսպները պատրաստի քարհանք էին շրջակա բոլոր բնակավայրերի համար՝ ընդհուպ մինչև Կարս ու Երևան։

«Ինչո՞ւ զարմանալ, երբ այսօր իսկ շարունակվում է նույն թալանը, նույն հափշտակությունը։ Ռուս այցելուներից մեկը՝ Ե. Մարկովը, ասում է, որ Երևանի երկաթուղու կապալառուները Անիի քարերն էին գործածում կայարանների շինության և այլ պետքերի համար։ Տարել են, տարիներով, դարերով տարել են, բայց ահագին քարհանքը դեռ բոլորովին չէ դատարկվել»,- գրում է Լեոն։