Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը


18:15 , 4 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, քննարկել է իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ նախօրեին կայացած նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչի ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ էին վարել հինգշաբթի օրը Ալանիայում, իսկ ուրբաթ ուրբաթ երեկոյան Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Բաքու։

«Մենք քննարկել ենք Ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանում իրավիճակը: Իմ եղբայր Մևլյութ Չավուշօղլուն, ինչպես հայտնի է, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ԼՂ հարցը: Կարծիքներ են փոխանակվել այդ հանդիպման շուրջ»,- հայտարարել է երեկ Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ: