Կուսակցապետը պիտի պարբերաբար պահանջի իր կուսակիցներից հաշվետվություն, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ է անձամբ նա արել կուսակցության վարկանիշը բարձրացնելու ու ժողովրդի սերը (կարդա` քվեն) վաստակելու համար:
Մեզանում կան քիչ թվով կուսակցականներ, որոնք ոչ թե սնվում են «պապայի ստեղծածով», այլ ավելացնում հոր ստեղծածը:
Դրական օրինակներ են, օրինակ, Ժառանգության նախկին ֆրակցիան, երբ ժողովուրդը սիրում էր նրա առանձին անդամներին, այլ ոչ միայն Րաֆֆիին:
Արամ Մանուկյանը նույնպես մեծ լումա ունի ՀԱԿի վարկանիշի հարցում:
Ամենավատ վիճակը ՀՀԿ ու ԲՀԿինն է եղել ու կա: Սրանք տիպիկ «պապայի վզին նստած», երբեմն էլ պատմությունների մեջ ընկնող ու հորը կրակը գցող տիպին են պատկանում: