Այս զույգը 70 տարի է սպասել հարսանեկան լուսանկարներ անելու համար. ահա թե որն է իրական սերը


20:12 , 4 դեկտեմբեր, 2016

1946-ին ավագ դպրոցում իրար սիրահարված Ֆերիս և Մարգարետ Ռոմաիրները կապեցին իրենց կյանքերն իրար: Դժբախտաբար, ոչ ոք ֆոտոխցիկ չուներ այդ ժամանակ, հետևաբար այդ գեղեցիկ օրվանից ոչ մի լուսանկար և հիշողություն չմնաց զույգին: Այժմ՝ 70 տարի անց, նրանց թոռնուհի Ամանդան photoshoot է կազմակերպել, որպեսզի տատիկն ու պապիկն ունենան այն լուսանկարները, որոնք չեն կարողացել ունենալ տասնյակ տարիներ առաջ:

Մարգարետը, ով 89 տարեկան է, հագել էր նուրբ զգեստ և անգամ քող էր գցել գլխին: Իսկ Ֆերիսը, ով 90 տարեկան է, հրաշալի տեսք ուներ կոստյումով: Գեղեցիկ զույգին լուսանկարել է լուսանկարիչ Լարա Քարթերը: «Նրանք երջանիկ և ներդաշնակ  զույգի իդեալական օրինակ են», - ասել է լուսանկարիչը: