Կոլումբիայում առգրավել են 100 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ


12:15 , 4 դեկտեմբեր, 2016

1481727594El Tiempo պորտալի փոխանցմամբ՝ Կոլումբիայում առգրավել են 100 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է կոլումբիական բանակի 5-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Խորխե Ումբերտո Խերեսը.

«Մենք հայտնաբերել ենք ավելի քան երկու տոննա կոկաին, որն ուղարկվում էր ԱՄՆ, Կանադա ու Մեքսիկա»։ Ապօրինի բեռը հայտնաբերվել է մայրաքաղաք Բոգոտայից ոչ հեռու գտնվող պահեստում։

Կոլումբիայի դատախազությունը հայտնել է, որ տեղում ձերբակալվել է հինգ մարդ, որոնք բոլորն էլ մեքսիկացիներ են և մասնակից են թմրանյութերի շրջանառությանը։

Կոլումբիայի իշխանությունները կարծում են, որ առգրավված բեռը պատկանել է մեքսիկական «Լոս Սետաս» կարտելին։ Կոլումբիան, Պերուն ու Բոլիվիան համաշխարհային «սև շուկա» կոկաինի հիմնական մատակարարներից են։