Քանյե Ուեսթը հոսպիտալացումից հետո չի ապրում ընտանիքի հետ


23:35 , 3 դեկտեմբեր, 2016

US Magazine-ի փոխանցմամբ՝ 39-ամյա ռեպեր Քանյե Ուեսթը մեկ շաբաթ հոսպիտալացուցմից հետո տեղափոխվել է վարձակալած տուն՝ հեռու մնալու համար կնոջից ու երեխաներից։

Այդ մասին հայտնել է նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքերով՝ Քիմը շատ է մտահոգվում և չի ցանկանում, որ Քանյեն ներկայումս գտնվի երեխաների մոտ։

Ընտանիքին մոտ կանգնած այլ աղբյուրներ հայտնել են, որ Քիմը հատուկ չի արել, որ երեխաները հեռու լինեն Քանյեից, սակայն նա իսկապես մտահոգվում է ամուսնու առողջական վիճակի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմ Քարդաշյանը տոն է կազմակերպել՝ ի պատիվ Քանյե Ուեսթի վերադարձի։ Ռեպերը սթրեսի ու գերհոգնածության պատճառով հիվանդանոցում հայտնվել է նոյեմբերի 21-ին։