21:51 , 3 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Առնվազն երկու մարդ է զոհվել, մեկն էլ տուժել, երբ անհայտ անձինք դեկտեմբերի 2-ի երեկոյան Ստոկհոլմի հյուսիսային մասին սրճարաններից մեկում հրաձգություն են սկսել, այս մասին հայտնում է ТАСС-ը:
Սրճարանում տեղի ունեցած հարձակման զոհերը ենթադրաբար եղբայրներ են եղել։ Չորս կասկածյալները դեպքի վայրից փախուստի են դիմել սպիտակ ավտոմեքենայով, նշում է թերթը։
Միջադեպի հանգամանքներն ու դրդապատճառները հայտնի չեն։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։