Յունուսը Մոգերինիին է ներկայացրել Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակը


20:52 , 3 դեկտեմբեր, 2016

Federica-Mogherini-014Araratnews.am-ը գրում է.

Բրյուսելում Եվրամիության եւ իրավապաշտպան ՀԿ–ների 18-րդ համաժողովի ընթացքում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը զրուցել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Ինչպես հայտնում է contact.az–ը, այդ մասին Facebook–ի իր էջում գրել է Արֆի Յունուսը։ Լեյլա Յունուսը Մոգերինիին պատմել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 160–ը։ Նա նաեւ խոշտանգումների մասին տվյալներ է ներկայացրել։