Սոչիի լեռնային շրջաններում հայտարարվել է փոթորկի նախազգուշացման մասին


16:58 , 3 դեկտեմբեր, 2016

Սոչիի լեռնային շրջաններում հայտարարվել է փոթորկի նախազգուշացման մասինAysor.am-ը գրում է.

Սոչիի լեռնային շրջաններում ձյան ուժեղ տեղումների և թաց ձյան կուտակման սպառնալիքի պատճառով այսօր հայտարարվել է փոթորկի նախազգուշացման մասին, հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի մարզի վարչությունից, փոխանցում է РИА Новости-ն:

Սոչիի իշխանությունները նաև նախազգուշացրել են ճանապարհներին հնարավոր մերկասառույցի մասին: Սպասվում է գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում՝ հասնելով անբարենպաստ նիշի: Դրանից զատ, լեռնային շրջաններում՝ ծովի մակարդակից 1,5 հազար մետրից ավելի բարձրությամբ հնարավոր է ձնահյուսքի վտանգ: