15:58 , 3 դեկտեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Դանիայի կառավարությունը, համաձայն ավելի վաղ ընդունած որոշումների, դեկտեմբերի կեսերին հետ կկանչի իր կործանիչները և փոխադրող ինքնաթիռները, որոնք միջազգային կոալիցիայի կազմում մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դանիական յոթ F16 տեսակի կործանիչները Իրաք և Սիրիա ուղարկելու մասին որոշումն ընդունվել էր 2016 թվականի ապրիլին: Դանիայում ակնկալում էին, որ առաքելությունը կավարտվի առնվազն 6 ամսվա ընթացքում: