Քաղցրավենիքի արտահանումը ավելացել է 42 տոկոսով


14:20 , 3 դեկտեմբեր, 2016

Похожее изображениеԵվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազայում առկա ցուցանիշների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջեմի, դոնդողի և մարմելադի արտահանման ծավալները աճել են բնեղեն արտահայտությամբ 15.1 տոկոսով:

Արտահանման թիրախում եղել են ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը: Դեպի ՌԴ արտահանվել է 862 տոննա, ինչը դրամական արտահայտմամբ կազմում է 1 միլիոն 75 հազար 333 ԱՄՆ դոլար:

Վերը նշված ապրանքատեսակների արտահանումը Բելառուս այս տարի կազմել է 34 տոննա: Ղազախստան արտահանված ջեմի, դոնդողի և մարմելադի ծավալները այս տարի աճել են 42 տոկոսով: