Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ


13:06 , 3 դեկտեմբեր, 2016

Zinvor1-320x228Araratnews.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Քաջիկ Բադալյանը և Կարապետ Միքայելյանը շարունակում են իրենց բուժումը ստանալ Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային հոսպիտալում:

Ինչպես araratnews.am-ին տեղեկացրին հոսպիտալից, Քաջիկ Բադալյանին արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են վնասվածքաբանական բաժանմունք: Իսկ Կարապետ Միքայելյանի վիճակն անփոփոխ է՝ կայուն ծանր, և նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ զինծառայողները վիրավորվել էին դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում: 19-ամյա ժամկետային զինծառայող Կարապետ Միքայելյանը ստացել էր գլխի թափանցող վիրավորում, իսկ 24-ամյա պայմանագրային զինծառայող Քաջիկ Բադալյանը` որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել էին նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը: