Նախարարություն. Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել


12:20 , 3 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում 2009թ. տվյալներով համացանցից օգտվում էր 191000 բնակիչ, 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ ինտերնետ կապին միացած է Հայաստանի բնակչության գրեթե 60 տոկոսը:

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կապի և  տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ Արման Գալստյանը նշել է, որ  ցանցի շարունակական բարելավման և նոր տեխնոլոգիաների տարածման արդյունքում  վերջին 3 տարիներին  մեր երկրում ինտերնետ օգտագործողների կայուն աճ է գրանցվում` տարեկան մոտ 5 տոկոս:

Գլոբալ տնտեսական ֆորումի ցեկույցի համաձայն՝ Հայաստանը ցանցային  պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել. 144 երկրների ցանկում 2013թ. 82-րդ տեղից 2016-ին բարձրանալով 56-րդ հորիզոնական:

Ինտերնետի զարգացմանը զուգահեռ, առաջանում են նաև նոր մարտահրավերներ. ինչպե՛ս և ի՞նչ գործիքներով պայքարել համացանցում վտանգավոր բովանդակության, իբերտարածության մեջ կատարվող հանցագործությունների, անձնական տվյալների պահպանության իրավունքի ոտնահարման դեմ:

Ցանցը զարգանում է ավելի արագ, քան օրենսդիր մարմինները հասցնում են համապատասխան օրենսդրական ակտեր մշակել։ Դրանից էլ առաջանում է անհրաժեշտություն՝ ունենալ ինտերնետ կառավարման մարմին:

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայաստանում որոշվել է առաջնորդվել աշխարհում ընդունված բազմաշահառու  ինտերնետ կառավարման մոդելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ