11:32 , 3 դեկտեմբեր, 2016
168.am-ը գրում է.
«168 Ժամ» թերթի նախաձեռնած «Հարց Նախագահին» խորագրի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է մեր առաջին հարցին։ Այն ներկայացնում ենք ստորև։
– Պարոն Նախագահ, ՀՀԿ համագումարում Դուք հայտարարեցիք, որ 2017թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետականկուսակցության հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակիպաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Դուք, փաստորեն, ԿարենԿարապետյանի պաշտոնավարումը պայմանավորում եք ընտրություններիարդյունքով։ Իսկ որքանո՞վ է նրա պաշտոնավարմանշարունակականությունը պայմանավորվում կառավարությանգործունեության արդյունավետությամբ։ Այսինքն, եթե տնտեսական կյանքումէական փոփոխություններ չլինեն, սակայն ՀՀԿ–ն մեծամասնություն ստանախորհրդարանում, Կարեն Կարապետյանը կրկի՞ն պաշտոնավարելու է՝ որպեսվարչապետ։
– ՀՀԿ համագումարում ես նախ և առաջ հայտարարեցի, որ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: Այո, ես նաև հայտարարեցի, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու դեպքում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:
5-6 ամսում գնահատել կառավարության գործունեության արդյունքները դժվար է, եթե էական ձախողումներ չլինեն: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կարեն Կարապետյանի որդեգրած կառավարման մշակույթը, աշխատաոճն ու մոտեցումները խոստումնալից են:
Կարեն Կարապետյանի գործունեության այս կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որ նա իսկապես գործի մարդ է: Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին՝ ցույց տալով, որ խնդիրները լուծելու միակ ճանապարհը ժամանակակից ճկուն և արդյունավետ կառավարումն է: Նա իր գործունեությամբ արդեն հասցրել է նաև դրական ակնկալիքներ ձևավորել հասարակության մեջ, և վստահ եմ, որ կկարողանա իրականացնել կառավարության մտահղացումները: