«Ժամանակ». Բացահայտվում է ՀՀԿ-ի առաջին եռյակը, Սամվել Կարապետյանը կկարողանա՞ իրավիճակի վրա ազդել


10:15 , 3 դեկտեմբեր, 2016

«ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել: Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում ԱԺ ընտրություններում առաջին երեք անունը՝ ըստ որի Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը կլինի Կարեն Կարապետյանը, Երրորդը կլինի, հավանաբար, Արմեն Աշոտյանը, ով այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներից է:

 

Չի բացառվում, սակայն, որ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը կարողանա իրավիճակի վրա ազդել և իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին դարձնել ԱԺ Նախագահի հավանական թեկնածու: Այդ դեպքում՝ցուցակում երրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել մյուս Կարեն Կարապետյանը (Տաշիր): Այս սցենարի շուրջ դեռևս Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը պետք է պայմանավորվեն»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։