«Հրապարակ». «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա օրերին նիստ կհրավիրի, Զարուհուն չե՞ն «զոհաբերի»


09:05 , 3 դեկտեմբեր, 2016

«Ժառանգություն» կուսակցությունն  վարչության «պատմական» նիստ կհրավիրի՝ որոշելու ընտրություններին մասնակցելու հարցը: Վարչությունն սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, որը մեկնել է ԱՄՆ՝ քեռու մահվան արարողությանը մասնակցելու: Քեռին նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանի մորեղբայրն է: Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, կարելի է ասել, փոխարինում է հորը՝ կուսակցության կուրացիայով է զբաղված:

Իսկ Րաֆֆին շատ չի ուշանա: Նշենք, որ վարչությունում ընտրություններին դաշինքով մասնակցության կողմնակիցները գերակշռում են, նրանք պնդում են, որ դաշինքին կողմ չէ Զարուհի Փոստանջյանը: Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում Զարուհուն չեն «զոհաբերի»՝ հասկանալով, որ նա է կուսակցության վարկանիշը: Այնպես որ, բարդ նիստ է սպասվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։