Մասնավոր ինքնաթիռը Գերմանիայի երկնքում պատկերել է «Hello» բառը


05:53 , 3 դեկտեմբեր, 2016

Operativ.am-ը գրում է.

Մասնավոր ինքնաթիռի օդաչուն Գերմանիայի երկնքում ինքնաթիռի հետագծով պատկերել է «Hello» բառը։

Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Guardian» պարբերականին, որը նշում է որ 37 րոպեանոց թռիչքի արդյունքը կարելի է տեսնել «Flightradar 24» կայքում, որը հետևում է օդային երթևեկություններին:

Նշվում է, որ «Robin DR400/180 Régent» ինքնաթիռը մարզական ինքնաթիռ է, որի թևերի բացվածքը մոտ ինը մետրի է հասնում:

Գրության երկարությունը կազմել է մոտ 20 կմ, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարել ինքնաթիռը: