Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը


04:56 , 3 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Պոպոկատեպետլ հրաբուխը, որը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մերձակայքում, ակտիվության նոր նշաններ է դրսեւորել, տեղեկացնում է BFMTV-ին:

Հրաբխի խառնարանից մոխրի արտանետում է տեղի ունեցել: Հրաբխային տեղումները ծածկել են Պուեբլա օդանավակայանի՝ կարեւորությամբ տեղի երկրորդ օդային նավահանգստի թռիչքավայրԷջքային գոտին ու տարածքը: Մի քանի ժամվա ընթացքում այն փակվել է: Իշխանությունները հորդորել են բնակչությանը եւ զբոսաշրջիկներին չմոտենալ հրաբխին:

Պոպոկատեպետլ անվանումը ացտեկների լեզվով նշանակում է «Ծխացող լեռ»: Ծովի մակերեւույթից հրաբխի բարձրությունը 5452 մետր է: Նրա շուրջը տեղավորված է Պուեբլա ագլոմերացիան, որտեղ ապրում է մոտավորապես 20 մլն մարդ: