17:36 , 2 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) կազմի մեջ մտնող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար գեներալ Ռեսուլ Սենայիրադն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաշար Ասադի իշխանազրկման վերաբերյալ հայտարարությանը. հաղորդում է Ermenihaber-ը:
«Էրդողանը ի զորու չէ տապալել Բաշար Ասադի իշխանությունը»,- գեներալի խոսքերը մեջբերել է թուրքական Mynet լրատվամիջոցը՝ հղում անելով իրանական Tasnim լրատվական գործակալությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերի՝ Սիրիա ներխուժելու նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին տապալելն է: