«Սիրիայում խաղաղությունը պետք է հաստատվի հավաքական ջանքերով»․ Չավուշօղլու


21:12 , 2 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բեյրութում իր լիբանանցի գործընկերոջ՝ Ջեբրան Բասիլի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ միջազգային հանրությունը «պետք է նպաստի Սիրիայում կարգավորմանը և հրադադարի հաստատմանը՝ հավաքական ջանքերով»։

«Մեզ անհանգստացնում է Հալեպի վիճակը։ Ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն, և մենք աջակցում ենք այս ուղղությամբ արվող հիմնական խաղացողների՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ձեռնարկած արդյունավետ քայլերին»,- ասել է Չավուշօղլուն։