Բակո Սահակյանը հանդիպել է կրթության, գիտության եւ սպորտի ոլորտի ներկայացուցիչներին


16:42 , 2 դեկտեմբեր, 2016

capture_copy.thumbAraratnews.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 2-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել կրթության, գիտության եւ սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: